Հրաձգություն՝ Մոսկվայում մետրոյի կայարանում

14:45   16 Դեկտեմբեր 2019    345

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են մետրոյի «Կոսինո» կայարանում կրակ բացած ոչ ադեկվատ տղամարդուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

23-ամյա տղամարդը մի քանի անգամ կրակ է բացել անհայտ զենքից և դիմել փախուստի: Որևէ մեկը չի տուժել:

Ականատեսները պատմել են, որ կրակ բացողն իրեն ոչ ադեկվատ է պահել՝ օդում թափահարելով ինչ-որ առարկա, որը հիշեցրել է ատրճանակ: Նա եղել է ինչ-որ կնոջ հետ:

Հարուցվել է քրեական գործ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները