Ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը՝ 500 մետր բարձրությունից, կան զոհեր

15:08   16 Դեկտեմբեր 2019    252

Առնվազն 14 մարդ է զոհվել եւ եւս 16-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ Նեպալում՝ ուխագնացներ տեղափոխող ավտոբուսի՝ անդունդ ընկնելու հետեւանքով։ Անդունդի բարձրությունը եղել է 500 մետր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Նեպալի կենտրոնական շրջաններից մեկում։ Զոհերից տասներկուսը մահացել են տեղում, երկուսը՝ հիվանդանոցում։

Բոլոր տուժածները հոսպիտալացված են։ Ավտոբուսում եղել է 32 մարդ։ Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները