Սիրիայում հազարավոր ամերիկացի զինվորականներ են գտնվում, հայտարարել է Ասադը

15:25   16 Դեկտեմբեր 2019    309

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Սիրիայում հազարավոր ամերիկացի զինվորականներ են գտնվում, և ոչ հարյուրավոր, ինչպես պնդում են Միացյալ Նահանգներում, հայտարարել է նա չինական «Phoenix» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, ամերիկացի քաղաքական գործիչները չեն նշում իրական թվերը և խոսում են հարյուրավոր զինծառայողների մասին, որպեսզի չբարկացնեն պացիֆիստներին, իսկ մի քանի հազարի մասին հայտարարում են՝ պատերազմի կողմնակիցներին «երջանկացնելու» համար:

«Ամերիկյան ռեժիմը մեծապես ապավինում է Blackwater-ի տիպի մասնավոր ռազմական ընկերություններին: Այնպես որ, եթե նույնիսկ նրանք մի քանի հարյուր ամերիկացի զինվորականներ ունեն Սիրիայում, ապա ունեն ևս մի քանի հազարը, միգուցե տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, որոնք աշխատում են այս մասնավոր ռազմական ընկերությունների և Սիրիայում պատերազմողների համար: Հետևաբար ճշգրիտ թիվը դժվար է հաստատել, բայց խոսքը հազարավոր մարդկանց մասին է»,- ասել է Ասադը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները