Վրաստանի նախագահի նստավայրը դեկտեմբերի 16-ից բաց Է այցելուների համար

16:07   16 Դեկտեմբեր 2019    344

Թբիլիսիի Ատոնելիի փողոցում նախագահական պալատը դեկտեմբերի 16-ից բաց կլինի այցելուների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Բիլտմոր» հյուրանոցում սփյուռքի հարցերին նվիրված խորհրդաժողովում:

Պետության ղեկավարի խոսքով՝ կարեւոր Է, որ Թբիլիսիում վրացական սփյուռքի համար գոյություն ունենա վայր, որտեղ նրանք կարողանան անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ հնարավորություններ գոյություն ունեն իրենց հայրենիքում այն դեպքում, եթե իրենք որոշեն վերադառնալ եւ աշխատել: «Առաջին հերթին, այն (պալատը) բաց կլինի սփյուռքի համար, որպեսզի հնարավոր լինի գալ եւ ստանալ որոշ նախնական տեղեկատվություն»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին:

Նա պատրաստակամություն Է հայտնել այդ նպատակով հատկացնելու առաձնասենյակ իր նստավայրում: Սալոմե Զուրաբիշվիլին համաձայնել Է տեղափոխվել Ատոնելիի փողոցի առանձնատուն՝ այսպես կոչված Օրբելիանիների իշխանական պալատ, որտեղ ժամանակին հրաժարվել Է աշխատել նրա նախորդը՝ Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները