Մոսկվայի մետրոյում գծեր են դուրս եկել առաջին ամանորյա գնացքները

16:14   16 Դեկտեմբեր 2019    289

ՌԴ-ի մայրաքաղաքի մետրոյում գործարկել են առաջին ութ թեմատիկ գնացքները՝ նվիրված ամանորյա տոներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտնել Է Մոսկվայի քաղաքագլխի կայքը:

Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, ամանորյա գնացքներում կայարանները հայտարարում եւ ուղեւորներին շնորհավորում են ռուսաստանցի հայտնի արտիստներ: Նրանց թվում են՝ Ալեքսանդր Ռոզենբաումը, Ռենատա Լիտվինովան, Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Օլեգ Գազմանովը, Վլադիմիր Կրեստովսկին, Բաստան, Վերա Բրեժնեւան, Վլադիմիր Պրեսնյակովը, Նադեժդա Բաբկինան, Դմիտրի Մալիկովը եւ ուրիշներ, հայտնել են Մոսկվայի քաղաքապետարանում:

Մինչեւ դեկտեմբերի վերջը պլանավորվում Է գործարկել եւս մի քանի ամանորյա գնացք: Դրանք ձեւավորված կլինեն նույն ոճաբանությամբ, ինչ որ ամբողջ քաղաքը: «Գծերից մեկում ավելի ուշ կհայտնվի նաեւ ԵԺ-3 տիպի տոնական գնացքը:

Դրա ուղեւորները կարող են տեսնել պայծառ լուսարձակվող լուսաշղթաներ, եղեւնու փարթամ ճյուղեր եւ ձյան փաթիլներ, ինչպես նաեւ կարմրակուրծիկ խածկտիկներ»,- պատմել են քաղաքապետարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները