Ճշտվել է Ադրբեջանի և ԵՄ միջև անվտանգության հարցերի շուրջ երկխոսության անցկացման ժամկետը

12:57   16 Դեկտեմբեր 2019    550

Ադրբեջանի և Եվրամիության միջև անվտանգության հարցերի շուրջ երկխոսության երկրորդ փուլը կանցկացվի Բաքվում՝ դեկտեմբերի 19-ին:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնել են Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունից:

Անվտանգության հարցերին նվիրված երկխոսությունը կկայանա Ադրբեջանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելարդի համանախագահությամբ:

Երկխոսության շրջանակներում կարծիքներ կփոխանակվեն անվտանգության հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները