Bloomberg-ը լուսանկարներ է հրապարակել հրթիռակոծված ամերիկյան բազայից

21:57   11 Հունվար 2020    481

Bloomberg գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Իրաքում ամերիկյան Էյն-ալ-Ասադ բազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքներից։

Կադրերում երևում են ավերված կառույցներ և պայթյուններից առաջացած անցքեր։

Կարծիքներ կան, որ Իրանը միտումնավոր է հարվածներն այնպես հասցրել, որպեսզի մարդիկ չտուժեն։ Նշվում է, որ գործի են դրվել կառավարվող հրթիռներ, որոնք խոցել են անգարները, այլ ոչ թե բնակեցված շինությունները։

Ինչպես գրում է իրանական Tasnim գործակալությունը, հարվածի համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կիրառել է Fateh-313 և Qiam նորագույն հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կազմում է համապատասխանաբար 500 և 800 կմ։



Hayatsk.info

Հեշթեգներ: Bloomberg  


Վերնագիրի այլ պիտակները