Ուկրաինայում գնահատել են կորուստները «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով

16:16   09 Հունվար 2020    489

Ուկրաինան տարեկան շուրջ 450 միլիոն դոլար չի ստանա «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունվարի 9-ին հայտարարել է «Ուկրաինայի գազափոխադրական համակարգի գործարկուի» գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը:

«Դա չի կարելի վնասներ համարել, դա չստացված եկամուտ է: Մենք այն գնահատում ենք տարեկան շուրջ 450 միլիոն (դոլար – խմբ.) … Մենք պարզապես չենք վաստակում այդ փողը»,- ասել է Մակագոնը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ վնասներ կարող է կրել Ուկրաինան «Թուրքական հոսքի» գործարկումից: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել է «Նաշ» հեռուստաալիքը:

«Թուրքական հոսքի» գործարկման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 8-ին Ստամբուլում ՌԴ-ի, Թուքիայի եւ Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Ալեքսանդր Վուչիչի, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի մասնակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները