Սա ցեղասպանություն է․ Աբրահամյանի գործով Գլխավոր դատախազը պետք է բացատրություն տա

12:33   10 Հունվար 2020    1049

Դատախազության դիմաց ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերին առաջարկեցին հանդիպել գործը քննող դատախազին, մինչդեռ վերջիններս հրաժարվեցին՝ պնդելով, որ ուզում են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանդիպել:

«Բոլորս պահանջում ենք, որ գլխավոր դատախազն ինքը դուրս գա ու պատասխան տա, թող իրա կոչումը պարտավորեցնի, որ նա հարգի մայրերիս վիշտը, նեղություն տա, տասը րոպեով իջնի ներքև, հակառակ դեպքում մենք այստեղից չենք գնա: Ուզում ենք, որ անձամբ ինքը պարզաբանում տա: Հասկանանք, թե ե՞րբ է նա(Ռազմիկ Աբրահամյանը- Aysor.am) կալանավորվելու, ինչո՞ւ կալանավորված չէ ու իր դիրքորոշումն ենք ուզում լսել», - լրագրողներին հայտնեց «Հայ Մայրեր» հասարակական շարժման հիմնադիր Հայկուհի Խաչատրյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ առավոտից մայրերը բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց՝ պահանջելով կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, ով մեղադրվում է երեխաների ապօրինի որդեգրման համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները