Իլհամ Ալիևը կայցելի Ղրղզստան

15:06   10 Հունվար 2020    684

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստան:

Ինչպես տեղեկացնում է Кabar պարբերականը՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի ապարատի տեղեկատվական ապահովման բաժնին, այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Ղրղզստանի և Ադրբեջանի միջև բարեկամության զբոսայգու հիմնարկեքի արարողության ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, զբոսայգու բացման արարողությունը տեղի կունենա այս տարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԻլհամԱլիևը  


Վերնագիրի այլ պիտակները