BMW-ն և Mercedes-ը որոշել են գրավել էլեկտրամոբիլների շուկան

20:53   11 Հունվար 2020    444

BMW և Mercedes արտադրողները ստիպելու են աշխարհին անցնել էլեկտրական ավտոմեքենաների. Սպորտային ամենագնացների աճող պահանջարկի պատճառով նրանք ստիպված են եղել մշակել էլեկտրական ավտոմեքենաների իրենց տարբերակները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters-ը:

2019 թվականին BMW-ն հաղորդել է երկու տոկոս վաճառքի աճի մասին՝ մինչև 2,2 միլիոն ավտոմեքենա: Դա հաջողվել է X սերիայի սպորտային ավտոմեքենաների (sport utility vehicle, SUV) շնորհիվ, որոնց վաճառքն աճել է 21 տոկոսով և հասել ընկերության կողմից տարվա ընթացքում վաճառված բոլոր ավտոմեքենաների 44 տոկոսին:

Նմանատիպ արդյունքների է հասել նաև Mercedes-ը։ Ընկերությունից հայտնել են, որ անցած տարի վաճառված յուրաքանչյուր երրորդ ավտոմեքենան պատկանել է SUV դասին:

Միևնույն ժամանակ, դրանց աճող վաճառքը բացասաբար է անդրադառնում շրջակա միջավայրի վրա՝ բենզինի սպառման աճի պատճառով: Ըստ էներգետիկայի միջազգային գործակալության նոյեմբերի գնահատականների, վերջին 10 տարվա ընթացքում ամենագնացներից երկօքսիդի արտանետումներն աճել են 4,6 անգամ՝ հիմնականում SUV շուկայի արագ զարգացման պատճառով։

Ավտոմոբիլային արդյունաբերության գերմանական ասոցիացիան նշել է, որ սպորտային ամենագնացների մոտ 95 տոկոսը պատկանում է տնտեսական հատվածին, որը համեմատաբար քիչ վառելիք է սպառում: Այնուամենայնիվ, առաջատար ավտոարտադրողները, մտահոգված են իրենց երկրների իշխանությունների պահանջներով (մոտ ապագայում ԵՄ-ի շատ երկրներում արգելվելու է ներքին այրման շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքը), դեռևս ստիպված են ելք գտնել իրավիճակից և զարգացնել էլեկտրական ամենագնացների իրենց տարբերակները:

Hayatsk.info

Հեշթեգներ: BMW   Mercedes  


Վերնագիրի այլ պիտակները