Անկարան և Բաքուն պայքարելու են՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի այցերի դեմ

21:39   10 Հունվար 2020    635

Անկարան և Բաքուն համատեղ պայքարելու են՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում անլեգալ այցերի և ապօրինի տնտեսական գործունեության դեմ:

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայում դիվանագիտական աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ամենին զուգահեռ, նախազգուշական բնույթի տեղեկատվությունը պարբերաբար տարածվելու է թուրքական ԶԼՄ-ներում

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ ապօրինի այցերի և այս տարածքներում ապօրինի տնտեսական գործունեության դեմ համատեղ պայքարի շրջանակներում՝ կկատարվի կանոնավոր տեղեկատվության փոխանակում Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների միջև», - հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով Ադրբեջանի օկուպացված տարածքներում ապօրինի արտադրված արտադրանքը չի թուլատրվելու ներմուծել Թուրքիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Անկարա   Բաքու  


Վերնագիրի այլ պիտակները