Համացանցում զարմացան ժայռն ի վեր հոսող ջրի վրա - VIDEO

12:10   12 Հունվար 2020    325

Ցանցաբնակները զարմացած էին տեսանյութից, որում երևում է, թե ինչպես է ջուրը հոսում ժայռն ի վեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տեսանյութը հայտնվել է SWNS հրապարակման YouTube-ի պաշտոնական ալիքում:

Հաղորդվում է, որ 41-ամյա Սեմի Յակոբսենը Ֆարերյան կղզիների Սուվորա կղզում անսովոր երևույթ է նկարահանել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մրրիկը, որը նման է տորնադոյի, ծովից ջուրը բարձրացնում դեպի Բեյնսբուքի 470-մետրանոց ժայռն ի վեր:

Մասնագետները պարզաբանել են, որ նման բնական երևույթը տեղի է ունենում այն ժամանակ, երբ քամին ծովի մակերևույթից քշում է ջրի շիթերն ու պտտում ժայռի եզրին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Համացանց   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները