27 տարվա համատեղ կյանքից հետո Բիլ և Մելինդա Գեյթսերն ամուսնալուծվում են

14:07   04 Մայիս 2021    355

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է միլիարդատիրոջ թվիթերյան էջում։

Նրանք հրապարակել են համատեղ հայտարարություն, որում հայտնել են, որ հնարավոր չեն համարում հետագա աճը որպես զույգ։

Համաձայն հայտարարության՝ ամուսինները որոշումն ընդունել են տևական մտորումներից և հարաբերությունների վրա մեծ աշխատանք կատարելուց հետո։ Նրանք կշարունակեն համագործակցել իրենց ստեղծած Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի շրջանակում։

65-ամյա Գեյթսն ու 56-ամյա Մելինդա, ովքեր ամուսնացել էին 1994 թվականին, նշել են, որ համատեղ կյանքի 27 տարում մեծացրել են 3 հիանալի երեխաների և ստեղծել հիմնադրամ, որը ողջ աշխարհում մարդկանց օգնում է ապրել առողջ և բեղուն կյանքով։

Ինչպես հայտնի է, Գեյթսը մոտ 130․5 մլրդ դոլար կարողությամբ 4-րդ տեղն է զբաղեցնում Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները