Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվեց Պորտուգալիա

23:57   13 Մայիս 2021    284

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումը տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագյո» մարզադաշտ:

Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հանդիպումը պետք է կայանար Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում: Սակայն երկրում կորոնավիրուսի բռնկումից հետո ՈւԵՖԱ-ն սկսեց քննարկել եվրագավաթային գլխավոր մրցաշարի որոշիչ հանդիպումը այլ երկիր տեղափոխելու տարբերակը: Մասնավորապես նշվում էր, որ խաղը կարող է տեղի ունենալ Անգլիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈւԵՖԱ-ն և Բրիտանիայի կառավարությունը քննարկում են եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ընդգրկված է երկրների կարմիր ցուցակում, որտեղից վերադառնալիս պահանջվում է պարտադիր կարանտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չեմպիոնների-լիգա  


Վերնագիրի այլ պիտակները