Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռի արձակման մասին

18:18   15 Մայիս 2021    315

Միայն անցած գիշեր Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արձակումները գրանցվել են երեկ 19:00-ից մինչեւ այսօր 07:00-ն. «Գազայի հատվածում ընկել է մոտ 30 արձակված հրթիռ: ՀՀՊ համակարգն ավելի քան 100 հրթիռ է որսացել»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը Twitter-ում գրել է, որ իսրայելական ինքնաթիռները մեկ գիշերվա ընթացքում հրթիռային կայանք են ոչնչացրել, որը «ՀԱՄԱՍ»-ի կողմից օգտագործվում էր Երուսաղեմի ուղղությամբ հեռահար հրթիռներ արձակելու համար:

Նախորդ երեկոյան իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ հակամարտության սրման սկզբից ի վեր պաղեստինյան կողմն ավելի քան 2000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները