Իրանի Գերագույն դատարանի ղեկավարը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին

21:58   15 Մայիս 2021    216

Իրանի Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռաիսին մտադիր է մասնակցել նախագահական մրցավազքին եւ արդեն հայտ է ներկայացրել իր թեկնածությունը գրանցելու համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նա խոստացել է «ժողովրդական կառավարություն ստեղծել` հանուն ուժեղ Իրանի», ինչպես նաեւ պայքարել կոռուպցիայի, աղքատության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները եւ ձգտել վերացնել պատժամիջոցները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրենքի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթեր ներկայացրած անձանց թեկնածությունները պետք է հաստատվեն Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից 5-10 օրվա ընթացքում: Խորհրդի կողմից ընդունված թեկնածուները հայտնի կդառնան մայիսի 26-27-ը:

Իրանում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին: Գործող նախագահը ՝ Հասան Ռոհանին, չի կարող մասնակցել ընտրարշավին, քանի որ պաշտոնավարում է երկրորդ ժամկետն անընդմեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները