Ճապոնիայի իշխանություններն առողջ երկրպագուներին թույլ կտան մասնակցել Օլիմպիական խաղերին

10:26   31 Մայիս 2021    543

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են երկրպագուներին թույլ տալ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին՝ նրանց կողմից կորոնավիրուսի բացակայության մասին տեղեկանք ներկայացնելու պայմանով։

Նշվում է, որ COVID-19-ի թեստը պետք է հանձնել մարզադաշտ ներկայանալուց առնվազն յոթ օր առաջ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վարակի տարածումից խուսափելու համար մրցումների ժամանակ կարգելվի հաջակցություն մարզիկների բղավել, ինչպես նաև տրիբունաներում ուտել կամ խմել»,- գրում է պարբերականը։

Ինչպես նշվում է, անմիջապես մուտքի մոտ երկրպագուները պետք է ցույց տան COVID-19-ի բացակայությունը վկայող տեղեկանքը։ Բացի այդ, մարզադաշտ մուտք գործելուց առաջ կստուգեն հանդիսատեսի ջերմությունը և կհիշեցնեն դիմակներ կրելու պահանջի մասին։

Տոկիոյում Օլիմպիադան պետք Է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին և կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները