Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մեքսիկային

21:02   04 Մայիս 2021    553

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) ցավակցություն է հայտնել Մեքսիկային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդվում է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

«Մեզ խորապես վշտացրեց Մեխիկոյի մետրոպոլիտենի կամրջի փլուզման լուրը: Ցավակցություն ենք հայտնում այս ողբերգական վթարի արդյունքում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Մեքսիկայի կառավարությանը և ժողովրդին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է ցավակցական ուղերձում:

Նշենք, որ Մեխիկոյում մետրոյի կամրջի փլուզման հետևանքով 23 մարդ զոհվել է, շուրջ 70-ը վիրավորվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները