Ռուսաստանցի պատգամավոր. Թվում է, որ Աղդամում միջուկային զենք է պայթել

18:51   05 Մայիս 2021    521

«Ողջ Խորհրդային Միությունում հացի միակ հայտնի թանգարանը Աղդամում էր, և այս հոյակապ թանգարանից միայն այս մնացորդներն են մնացել: Մենք տեսանք ավերված հիվանդանոցներ, ծննդատներ, մշակույթի տներ, թատրոններ, դա ահավոր է»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը:

Նա նշել է, որ սրանք ատելության հետքեր են. «Չէի սպասում, որ կտեսնեմ նման սարսափելի կադրեր, դրանք խորապես ցնցեցին ինձ: Զավթիչները պնդում էին, որ դա իրենց տարածքն է, նրանք այստեղ գտնվեցին գրեթե 30 տարի: Եթե կարծում էին, որ դա իրենց տարածքն է, ինչու՞ չէին այն զարգացնում: Նրանք բառացիորեն ոչնչացրել են ամեն ինչ, թվում է, որ այստեղ միջուկային զենք է պայթել: Սակայն, վստահ եմ, որ տարիներ կանցնեն, և մոխիրների միջից վեր կխոյանա նոր, ժամանակակից քաղաք: Ժամանակին այստեղից վտարված բնակիչները կվերադառնան իրենց տներ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աղդամ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները