Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի ևս 13 MEMATT

20:45   05 Մայիս 2021    522

Թուրքիայից Ադրբեջան է առաքվել ականի մաքրման MEMATT ևս հինգ սարքավորում: Այս տարվա փետրվարին առաջին անգամ 2 միավոր MEMATT (ականների մաքրման մեխանիկական մատակարարում) բերվել էր մեր երկիր:

Hayatsk.info-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ASFAT ընկերության կողմից Ադրբեջան ուղարկված ականազերծման մեխանիկական մեքենաների թիվը մինչ այժմ հասել է 7-ի: Պայմանագրի համաձայն, ընկերությունն ընդհանուր առմամբ 20 MEMATT կարտահանի Ադրբեջան:

Նոր գնված տեխնիկան ու սարքավորումները փոխանցվում են ադրբեջանական բանակի ինժեներական և սակրավորական ստորաբաժանումների տնօրինությանը, որոնք տեղակայված են օկուպացիայից ազատագրված տարածքներում և ներգրավվում՝ ճանապարհների, բնակավայրերի, ցանքատարածքների և այլ հատվածների՝ ականներից և չպայթած զինամթերքից մաքրման աշխատանքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները