Բրազիլիայում Covid-19-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 14.9 միլիոնը

18:02   06 Մայիս 2021    197

Բրազիլիայում անցած 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է ավելի քան 73 հազարով:

Նշվում է, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 73 295 նոր դեպք: Այսպիսով, կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14 930 183-ի , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տվյալները հրապարակվել են Բրազիլիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Բրազիլիայում մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 414 399:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրազիլիա    


Վերնագիրի այլ պիտակները