«AstraZeneca»-ով պատվաստվելուց հետո Ավստրալիայում թրոմբոզի 5 նոր դեպք է արձանագրվել

20:20   06 Մայիս 2021    180

Ավստրալիայում գրանցվել է թրոմբոզի հինգ նոր դեպք, որոնք առաջացել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության Vaxzevria հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկման արդյունքում:

Նման դեպքերի ընդհանուր թիվը 11 է, գրում է ՏԱՍՍ-ը:

«Գրեթե բոլոր տուժածները 50-ից բարձր տարիքի մարդիկ են, չնայած նախկինում ենթադրվում էր, որ նման կողմնակի ազդեցությունը հիմնականում արտահայտվում է մինչև 50 տարեկան մարդկանց մոտ», – այս մասին ասել է ոլորտի պատասխանատուներից Ջոն Սկերիտը:

Նա ավելացրել է, որ ամենատարածված կողմնակի ազդեցությունները լինում են AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափից և Pfizer-ի երկրորդ դեղաչափից հետո: Նշվում է, որ Pfizer պատվաստանյութի ներարկումից հետո 16 հիվանդներ հոսպիտալացվել են անաֆիլակտիկ շոկով:

Հեշթեգներ: AstraZeneca  


Վերնագիրի այլ պիտակները