Գերմանացի ինժեներները ներկայացրել են խնդրահարույց մեքենաների հակավարկանիշը

21:07   06 Մայիս 2021    273

ADAC ավտոմոբիլային ակումբը ներկայացնող գերմանացի ինժեներները բավականին լայնածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որի շրջանակներում հայտնաբերել են առավել խնդրահարույց մեքենաները:

Խոսքն այն մոդելների մասին է, որոնք շահագործման ընթացքում ավելի հաճախ են փչանում, քան մյուսները: Ուսումնասիրության ընթացքում վերլուծել են 3-10 տարի առաջ արտադրված ավտոմեքենաները: Գնահատումն իրականացվել է 2021 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում մեքենաների հետ պատահած վիճակագրության հիման վրա , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հրապարակված արդյունքների համաձայն՝ ամենախնդրահարույց մեքենան Kia Ceed-ն է, որն արտադրվել է 10 տարի առաջ: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորեական մոդելի սեփականատերերի 52,7%-ը շարժիչների եւ հիմնական մասերի վերանորոգման անհրաժեշտություն է ունեցել: Հատկանշական է, որ գերմանացի ինժեներները նաեւ հայտարարել են, որ Ceed-ը խնդիրներ չառաջացնող մեքենաներից մեկն է:

Փաստն այն է, որ կորեական մոդելը գնումից հետո առաջին երեք տարվա ընթացքում գրեթե երբեք չի փչանում: Բայց նշված ժամանակահատվածի ավարտին խնդիրները մեկը մյուսի հետեւից սկսում են ծագել: Սովորաբար առաջինը քայքայվում է վառելիքի պոմպը, մեկնարկիչը եւ էլեկտրական շղթաները: Բացի այդ, երեք տարի անց Ceed-ի սեփականատերերը ստիպված են լինում պարբերաբար փոխել մոմերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները