Ալպինիստն Էլբրուսի վրա սառած մարդկանց մարմիններով վրան է հայտնաբերել

17:42   06 Մայիս 2021    172

Ալբինիստ Ալեքսեյ Խոխլովը Կաբարդինո-Բալկարիայում՝ Էլբրուսի վրա վրան է հայտնաբերել, որի մեջ մարդկանց սառած մարմիններ են եղել։

Վրանը հայտնաբերվել է 5300 մետր բարձրության վրա: «Պարզ էր, որ մոլորված մահացած ալպինիստներ են , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զննումը որոշեցի իջնելուց հետո անել: Արտակարգ իրավիճակների նախարարության համար վերցրեցի երկու մարմինների կոորդինատները, լուսանկարներ արեցի՝ հարազատների եւ ԱԻՆ ջոկատի համար: Քամին պատռել էր վրանը, ալպինիստները սառել էին»,- ասել է ալպինիստը:

Իր բլոգում Խոխլովը նաեւ պատմել է սարից բարձրանալու եւ իջնելու դժվարությունների մասին: «Այսպես, իջնելիս սկսեց առատ ձյուն տեղալ, եւ տեսանելիության բացակայության պատճառով ստիպված էի GPS-ով կողմնորոշվոլ: Իջա, անմիջապես զանգահարեցի տուն, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, հետո ԱԻՆ՝ հայտնեցի զոհերի կորդինատները»,- գրում է տղամարդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները