Մալիի բնակչուհին ինը նորածին է լույս աշխարհ բերել

17:56   06 Մայիս 2021    202

Մալիի Տիմբուկտու քաղաքի բնակչուհի Հալիմա Սիսեն Մարոկկոյում ինը նորածին է լույս աշխարհ բերել:

Հայրենիքում բժիշկները չեն կարողացել Հալիմա Սիսեի ծննդաբերությունն ընդունել՝ ընթացակարգի բարդության պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մալիի առողջապահության նախարար Ֆանտա Սիբին նշել է, որ այս պահին մայրն ու նրա նորածին երեխաները լավ են զգում: Մի քանի շաբաթից նրանք կկարողանան հայրենիք վերադառնալ:

Իր հերթին, Մարոկկոյի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ռաշիդ Կուդհարին ֆրանսիական Le Parisien թերթին ասել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ «երկրի հիվանդանոցներում նման բազմապտուղ ծննդաբերության» մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները