Մեխիկոյում մետրոյի կամրջի փլուզման պատճառը կառուցվածքային թերությունն է եղել

17:18   06 Մայիս 2021    265

Մեխիկոյում մետրոյի կամրջի կառուցվածքային թերությունն է պատճառ դարձել դրա փլուզման համար:

Այս մասին հայտարարել է քաղաքի հասարակական աշխատանքների նախարար Հեսուս Անտոնիո Էստեւան , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այսօր մենք ունենք տեսանյութ, որում կառույցը հանկարծակի փլվում է... Հասկանալի է, որ դա տարրերի կառուցվածքային թերություն է, այս դեպքում` մետաղական կոնստրուկցիաների, դրանք վերին մասում մետաղական ճաղեր են՝ երկաթբետոնե հավաքված տարրերով»,- Televisa հեռուստաընկերությանը հայտնել է Էստեւան։

Մետրոյի փլուզված կամուրջը մեկ տարի առաջ են ստուգել եւ ոչ մի խնդիր չեն հայտնաբերել:

Մեխիկոյի հարավ-արեւելքում մայիսի 3-ին, տեղական ժամանակով 22։22-ին, փլուզվել է մետրոյի կամուրջը՝ դրա վրայով անցնող գնացքի հետ միասին: Վթարի հետեւանքով զոհվել է 25 մարդ, ավելի քան 60-ը հոսպիտալացվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները