Մերկելի դաշինքում «Հյուսիսային հոսք 2»-ը համարել են «սխալ» նախագիծ

18:45   06 Մայիս 2021    236

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերով «ՔԴՄ/ՔՍՄ» խմբակցության պաշտոնական ներկայացուցիչ Յուրգեն Հարդտը «Հյուսիսային հոսքը 2»-ն անվանել է տնտեսական առումով «սխալ» նախագիծ:

«Եթե ես պատկերացնում եմ ապագայում Եվրոպա էներգիայի մատակարարման հարցը և վերջին 10-15 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումը՝ այն ժամանակվանից, երբ ծրագրվում էին այս նախագծի առաջին և երկրորդ ճյուղերը, ապա ես գալիս եմ եզրակացության, որ «Հյուսիսային հոսք 2»-ը, հավանաբար, նաև տնտեսական առումով դարձել է սխալ ներդրում», - ասել է խորհրդարանականը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ նրա՝ այն մարդիկ, ովքեր ներդրումներ են կատարել նախագծում, երբեք չեն ստանա այդ շահույթը՝ խողովակաշարով գազատար մատակարարելով, ինչպես նախատեսված է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները