Այս տարվա ընթացքում արդեն 5-րդ ավազամրրիկն է հասել Պեկին

19:39   06 Մայիս 2021    189

Այս տարի թվով հինգերորդ ավազամրրիկը մայիսի 5-ի ցերեկը հասել է Պեկին, օդում սաստիկ զգալի են փոշին ու ավազը:

Այս տարի առաջին և վերջին 10 տարվա ընթացքում ամենաուժեղ ավազամրրիկը մարտի 15-ին տեղի է ունեցել Պեկինում, երբ օդի որակը կտրուկ վատացել է և աղտոտվածությունը հասել առողջության համար վտանգավոր մակարդակի, երկրորդը տեղի է ունեցել մարտի 28-ին, երրորդը՝ ապրիլի 15-ին, իսկ չորրորդը՝ ապրիլի 26-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պեկինի ժամանակով մոտավորապես 13:40-ին, Պեկինի օդերևութաբանական ծառայության տվյալներով, քամին նկատելիորեն սաստկացել է քաղաքում, Չինաստանի մայրաքաղաքի արևմուտքում քամու պոռթկումները հասնում են 7-8 բալի, ճանապարհներին տեսանելիությանը կազմում է 3-5 կիլոմետր:

Օդում զգացվում է փոշու ուժեղ հոտ: Պեկինի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հրապարակել է նախազգուշացման «կապույտ» մակարդակ՝ կապված վերահաս ավազամրրիկի և ուժեղ քամու հետ: Իշխանությունները բնակիչներին հանձնարարում են տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ավտոմեքենաները չկայանել մեծ ծառերի և բարձր շենքերի մերձակայքում, մանկապարտեզներին և դպրոցներին հանձնարարվել է դադարեցնել բոլոր պարապմունքներն ու միջոցառումները բաց երկնքի տակ: Փորձագետները Պեկինում ավազամրրիկների բարձր հաճախականությունը բացատրում են եղանակային պայմաններով. ավազուտային շրջաններում այս տարվա մարտին համեմատաբար տաք է եղել, իսկ տեղումները՝ քիչ, որն էլ դարձել է ավազամրրիկների առաջացման հիմնական պատճառը: Դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի ավազուտներում ձնածածկույթը շատ քիչ է եղել, քան սովորաբար լինում է ընթացիկ տարեշրջանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին  


Վերնագիրի այլ պիտակները