Կորոնավիրուսի տարածման ֆոնին Եգիպտոսում կոշտ «լոքդաուն» է հայտարարվել

18:56   06 Մայիս 2021    254

Եգիպտոսում, կորոնավիրուսի տարածման պատճառով, իշխանությունները ստիպված են եղել վերականգնել կոշտ սահմանափակումները:

Երկրի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հատուկ հեռուստատեսային ուղերձ է հղել ազգին: Նա նշել է, որ «լոքդաունը» կներդրվի մայիսի 6-ից:

Բացի այդ, արգելվել են նաև զանգվածային հավաքույթներն ու համերգները: Լողափերն ու զբոսայգիները փակ կլինեն մայիսի 12-ից 16-ը:

«Կառավարությունը խորապես մտահոգված է, որ քաղաքացիները լիովին չեն հետևում իրենց և շրջապատի առողջության պահպանման համար նախատեսված նախազգուշական միջոցներին: Մենք տեսնում ենք, որ վարակը մեծ ազդեցություն ունի ամբողջ ընտանիքի վրա, երբ մեկ մարդ հիվանդանում է, նա վարակում է իր ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին»,- ասել է վարչապետը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մադբուլին հիշեցրել է, որ անհրաժեշտ է կրել դեմքի պաշտպանիչ դիմակներ և հավելել, որ իշխանություններն արդեն տուգանել են 1,7 միլիոն մարդու 3 դոլարի չափով՝ «դիմակային ռեժիմը» չպահպանելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները