Իրավիճակի կարգավորման հարցում կարևոր ներդրում ունի եռակողմ աշխատանքային խումբը. Լավրով

17:21   06 Մայիս 2021    514

Մենք այսօր մանրամասն խոսել ենք ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին, նշել ենք առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք գործադրվում են պահվող գերիների տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ականազերծման ուղղությամբ:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լավրովի խոսքերով, տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցում կարևոր ներդրում ունի եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետերի գլխավորությամբ:

Նա նշեց, որ այդ աշխատանքային խմբի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար պայմանների ստեղծման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները