Օմբուդսմեն. Հայաստանը չի դադարեցրել իր հակաադրբեջանական քաղաքականությունը

19:37   06 Մայիս 2021    566

Հայաստանում քաղաքական գաղափարախոսություն ձևավորող ծայրահեղական ուժերի կողմից ադրբեջանցիների հանդեպ վարած ատելության երկարատև քաղաքականության արդյունքում` Ադրբեջանի 20% հողերը 30 տարի գտնվել են օկուպացիայի տակ, ավելի քան մեկ միլիոն մարդ էթնիկական զտումների արդյունքում վտարվել է իրենց հայրենի հողերից: Բացի այդ, լուրջ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, ոչնչացվել են այս տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի (Օմբուդսմեն) զեկույցում` կապված հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ ատելության հիմքով կատարված հանցագործությունների հետ:

«Ցավոք, Հայաստանի քաղաքական իշխանությունը, որը 30 տարի անտեսում էր Ադրբեջանի և միջազգային հանրության՝ օկուպացիան դադարեցնելու և խաղաղ գոյակցելու կոչերը, այս ամբողջ ընթացքում շարունակեց ատելության քաղաքականությունը` լուրջ խոչընդոտներ ստեղծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Որպես օմբուդսմենի ինստիտուտ՝ մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի քաղաքական իշխանության վարած քաղաքականությունը, որը հիմնված է ատելության վրա, թշնամանք է սերմանում տարածաշրջանում: Համապատասխան միջազգային կառույցներին և մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին կոչ ենք անում համերաշխություն ցուցաբերել այդ գործողությունները դադարեցնելու հարցում, որոնք միտված են հակամարտության նոր օջախների ստեղծմանը», - ասված է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օմբուդսմեն  


Վերնագիրի այլ պիտակները