Ղրղզստանը փոխհատուցում կվճարի Տաջիկստանի հետ հակամարտությունում զոհվածների ընտանիքներին

19:12   06 Մայիս 2021    175

Տաջիկստանի հետ հակամարտությունում զոհված Ղրղըզստանի քաղաքացիների ընտանիքներին գրեթե 12 հազար դոլարի չափով փոխհատուցում կվճարվի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է երկրի նախագահ Սադիր Ժապարովը սահմանամերձ Մաքսատ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Առաջիկայում Բատկենի շրջանին հատուկ կարգավիճակ կտրվի, զոհվածների ընտանիքներին 1 միլիոն սոմերի (11.9 հազար դոլար) փոխհատուցում կվճարվի, օգնություն կտրամադրվի նաեւ տուժած ձեռներեցներին»,- մամուլի ծառայությունը մեջբերում է պետության ղեկավարի խոսքերը:

Հաղորդվում է, Ժապարովը տեղի բնակիչների հետ հանդիպել է ավերված դպրոցի տարածքում, որտեղ աղոթք է կարդացել բախումներում զոհերի համար:

«Նախագահը նշել է, որ այսօրվանից Մաքսատ գյուղում եւ մյուս տուժած գյուղերում շինարարական եւ վերականգնման աշխատանքներ կսկսեն, վնասված տների փոխարեն նոր ժամանակակից բնակարաններ կկառուցվեն: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն երկու ամսվա ընթացքում: Աշխատանքներ են սկսվելու նաեւ ավերված սոցիալական եւ կոմերիցիոն օբյեկտների վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է մամուլի ծառայությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները