Զելենսկին Բայդենին հրավիրել է այցելել Ուկրաինա

20:09   06 Մայիս 2021    240

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հնարավոր այցն Ուկրաինա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է РИА Новости-ն:

«Ես ԱՄՆ նախագահին հրավիրեցի այս տարի պաշտոնական այցով ժամանել Ուկրաինա՝ մեր անկախության 30-ամյակի առթիվ: Ես չգիտեմ, թե ինչ ձևաչափով կարող է տեղի ունենալ այս հանդիպումը, դա կախված է երկու երկրներից», - ասել է Զելենսկին:

Քաղաքագետի խոսքով՝ այս հանդիպումը կարևոր կլինի երկու երկրների համար: Բլինկենն, իր հերթին նշել է, որ Բայդենը կկարողանա գալ հնարավորության դեպքում, բայց օգոստոսին դա հնարավոր չէ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի-Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները