Թուրքիան մեծացնում է պաշտպանական արտադրանքի արտահանումն Ադրբեջան

20:56   06 Մայիս 2021    591

2021 թվականի առաջին չորս ամիսներին Թուրքիան ավելացրել է ավիացիոն և պաշտպանական արտադրանքի արտահանումն Ադրբեջան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Anadolu գործակալության հաղորդագրության մեջ՝ հիմնված Թուրքիայի առևտրի նախարարության և Արտահանողների խորհրդի ցուցանիշների վրա:

Նշվում է, որ այս տարվա առաջին չորս ամիսներին Թուրքիան Ադրբեջանին է վաճառել 117 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլարի պաշտպանական արդյունաբերության արտադրանք: Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը կազմել է ընդամենը 8 միլիոն 872 հազար դոլար, ինչը 12,3 անգամ ավելի շատ է:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության և ավիացիոն ապրանքների արտահանման ընդհանուր արժեքը հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 47,7% -ով և կազմել 949 մլն 744 հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները