Կանադան աշխարհում առաջինն է, որը թույլ է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստել երեխաներին

21:28   06 Մայիս 2021    232

Կանադան թույլատրել է օգտագործել Pfizer/BioNTech պատվաստանյութը 12-15 տարեկան երեխաների պատվաստման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Կանադայի հանրային առողջության գրասենյակը:

Այսպիսով, Կանադան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես թույլ տվեց դեռահասների պատվաստումը: Միևնույն ժամանակ, Կանադայում 16 տարեկանից բարձր անչափահասները պատվաստվում են 2020 թվականի դեկտեմբերի 9-ից: 12-15 տարեկան 2260 երեխաների վրա Pfizer/BioNTech պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ուսումնասիրության մասնակիցների շրջանում հաստատել են 100% արդյունավետություն՝ գործնականում առանց կողմնակի բարդությունների:

Կանադայի հանրային առողջության գրասենյակը այժմ խորհուրդ է տալիս 12-15 տարեկան դեռահասներին տալ նույն չափաբաժինը, ինչ մեծահասակներին: Կարգավորողը վերահսկելու է արդյունավետությունն ու հնարավոր կողմնակի ազդեցությունները:

Նախորդ օրը հաղորդվել էր, որ Կանադայում Ալբերտա նահանգի բնակիչը մահացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Սա երկրում երկրորդ նման դեպքն է:
Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները