ԱՄՆ-ում ավելի քան 3,3 հազար բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

21:37   06 Մայիս 2021    290

ԱՄՆ-ում առնվազն 3 362 բնակիչ է մահացել 2020 թվականի դեկտեմբերից մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 23-ը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո:

Այդ տվյալները ներկայացվում են՝ հղում անելով Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրությունների համակարգի (Vaccine Adverse Events Reporting System, VAERS) տվյալներին, հաղորդում է Fox News-ը:

Այդտեղ հաշվել են, որ միջինում նշված ժամանակահատվածում երկրում այդպիսի պատվաստումից հետո ամեն օր մահացել է շուրջ 30 մարդ: Հաշվի առնելով այդ թվերը՝ հեռուստաալիքի հաղորդավար Թաքեր Կառլսոնն առաջարկել է, որ քովիդի դեմ պատվաստումներից հետո մահվան դեպքերի թիվը երկրում կազմում է ներկայում 3 722 մարդ՝ ավելացրած վերջին օրերին VAERS-ի վիճակագրությամբ չհաշվարկված տվյալները:

Ընդ որում՝ նա նշել է, որ վերջին տարիներին VAERS պատվաստանյութերի անվտանգության ծրագիրը բազմիցս ենթարկվել է կոշտ քննադատության, քանի որ հաշվվել էր բնավ ոչ բոլոր «կողմանկի վնասը», որը պատճառում են պատվաստանյութերը՝ ներառյալ մահվան դեպքերի թիվը, որոնք հաջորդել են պատվաստումներին: Այսպես, 2010 թվականին առողջապահության նախարարություն եւ ԱՄՆ սոցիալական ծառայություններ ուղարկված զեկույցներից մեկում հեղինակները պնդում էին, որ իրականում հաղորդվում է «պատվաստանյութերի կողմնակի անբարեհաջող հետեւանքների միայն 1 տոկոսի մասին»:

«Այդկերպ, Կառլսոնը եզրակացնում է, մեզ [իրականում] հայտնի չէ մարդկանց թիվը, որոնք, ենթադրաբար, մահացել կամ տուժել են պատվաստանյութերի պատճառով: Ոչ ոք չգիտի դա»:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 32,55 միլիոն դեպք, մահացել է 579 276 մարդ: Երկու ցուցանիշներով էր երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները