ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը. Բլինկեն

21:49   06 Մայիս 2021    205

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է անվտանգության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ավելացնելու հնարավորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք ակտիվորեն ուսումնասիրում ենք անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն էլ ավելի ուժեղացնելու հնարավորությունը, ինչպես նաև (այդ ոլորտում) Ուկրաինային օգնության ցուցաբերումը»,-Բլինկենն ասել է համատեղ մամուլի ասուլիսում:

Մայիսի 6-ին անցկացվում է Բլինքենի՝ Կիև կատարած երկօրյա այցի պաշտոնական մասը:

ԱՄՆ-ի պետքարտուղարը դարձել Է նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջին ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բլինկեն  


Վերնագիրի այլ պիտակները