Ապստամբները հայտնել են Չադի մայրաքաղաքի վրա սպասվող հարձակման մասին

23:18   06 Մայիս 2021    298

Չադի «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբների ճակատի ղեկավարի քաղաքական հարցերով խորհրդական Մուսա Մուլին ասել է, որ մայրաքաղաք Նջամենայի վրա նոր հարձակումն ընդհամենը ժամանակի հարց է, և ապստամբները պարզապես հարմար պահի են սպասում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք ճակատին հարմար ցանկացած պահի հարձակվել Նջամենայի վրա: Այս առումով մենք ոչ դժվարություն ունենք, ոչ էլ վախ, դա պարզապես ժամանակի հարց է», - ասել է Մուսա Մուլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդեն մի քանի տարի է, ինչ Չադի բանակը Լիբիայի սահմանին պայքարում է «Փոփոխության ճակատ և համաձայնություն» ապստամբ ճակատի դեմ, որը ղեկավարում է Մուհամմեդ Մահդի Ալին։ Չադի իշխանությունները ապստամբներին որակում են հանցագործներ և օրենքից դուրս մարդիկ ու հրաժարվում նրանց հետ բանակցելուց։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Չադի զինվորականնեը ապրիլի 20-ին հայտարարել էին երկրի 68-ամյա նախագահ Իդրիս Դեբիի մահվան մասին, որը 1990 թվականից ի վեր ղեկավարել է երկիրը։ Չադում ստեղծվել է անցումային ռազմական խորհուրդ՝ նախագահ Իդրիս Դեբիի մահից հետո. խորհրդի նախագահ է նշանակվել նախկին ղեկավարի որդին` Մահամաթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չադ  


Վերնագիրի այլ պիտակները