Պուտինն արձագանքել է Moderna-ի` կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութ ճանաչվելուն

23:59   06 Մայիս 2021    270

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շուկայում ամերիկյան Moderna պատվաստանյութը «լավագույն» որակումն է ստացել, սակայն միայն 10 տարի անց է հնարավոր ասել, թե պատվաստանյութերից որն է արդիական և արդյունավետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Համաշխարհային հարթակում որոշել են աջակցել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութին, որի դեմ պայքարում է մեկ այլ ամերիկա-եվրոպական ընկերություն, և պայքարում է բավական ագրեսիվ կերպով: Սակայն դրանք իրենց հարցերն են», - ասել է Պուտինը Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ հանդիպման ընթացքում և նշել, որ օտարերկրյա գործընկերները խոսում են այդ պատվաստանյութի արդիականության մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Աստված տա, և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Ճիշտ է, դա պարզ կլինի միայն 10 տարի անց՝ տարիների արդյունքներից և վերլուծություններից հետո», - հստակեցրել է Վլադիմիր Պուտինը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, համավարակի պատճառով առցանց անցկացվող «Պատվաստանյութերի համաշխարհային համագումար-2021»-ի շրջանակում փորձագետները նշել են, որ կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութը ամերիկյան Moderna պատվաստանյութն է, մինչդեռ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցն ընդգրկվել են անվանակարգի կարճ ցուցակում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները