Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանների բացման հարցը

00:24   07 Մայիս 2021    243

Վրաստանի ցամաքային սահմանները մեկ տարուց ավելի՝ փակ են: Վրաստանը կկարողանա բացել ցամաքային սահմանները պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում։

Այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վրաստանը օդային սահմանները բացել էր փետրվարի 1-ին: Ցամաքային և ծովային սահմանները շարունակում են մնալ փակ: Այդ ուղիներից կարող են օգտվել միայն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Օտարերկրացիները կարող են Վրաստան ժամանել միայն օդային ճանապարհով:

«Մենք աշխատում ենք ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Քննարկվում են նույն կանոնները, ինչ օդային սահմանների դեպքում: Օրինակ, ավելի պարզեցված մուտք կգործի պատվաստված ժամանողների համար: Կարծում ենք, որ նույն սկզբունքը կարելի է կիրառել ցամաքային սահմանների դեպքում: Դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր մակարդակի ֆոնին»,- ասել է Թուրնավան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները