Պարենի համաշխարհային գներն աճել են մինչեւ վեց տարվա առավելագույնը

00:46   07 Մայիս 2021    221

Պարենային ապրանքների գների ինդեքսը ապրիլին, մարտի համեմատ, աճել է 1,7%-ով եւ հասել 120,9 կետի, ցուցանիշն աճում է տասնմեկերորդ ամիսն անընդմեջ եւ հասել է 2014-ի մայիսից ի վեր առավելագույնին, վկայում է ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրությունը:

Նշվում է, որ աճը առաջին հերթին պայմանավորված է շաքարի, բուսական յուղի, մսի, կաթնամթերքի եւ հացահատիկի գների ինդեքսների զգալի աճով: Այսպես, հացահատիկի գների ինդեքսը ապրիլին կազմել է 125,1 կետ, ինչը 1,5 կետով կամ 1,2%-ով բարձր է մարտի ցուցանիշից: «Չնայած այն հանգամանքին, որ մարտին այս ցուցանիշը նվազել է, ապրիլին աճը վերսկսվել է, ինչի արդյունքում այս ցուցանիշի արժեքը 25,8 կետով (+26%) գերազանցել է 2020 թվականի ապրիլի մակարդակը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շաքարի գների ինդեքսը ապրիլին կազմել է 100 կետ, ինչը 3,8 կետով կամ 3,9%-ով բարձր է մարտի մակարդակից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները