Գերմանիայում հաստատել են կորոնավիրուսի դեմ պատվաստվածների արտոնությունները

00:49   07 Մայիս 2021    293

Բունդեսթագի պատգամավորները հաստատել են Գերմանիայի կառավարության որոշումը կորոնավիրուսի դեմ պատվաստված եւ հիվանդությունից ապաքինված քաղաքացիներին արտոնություններով օժտելու մասին համավարակի ընթացքում կարանտինային սահմանափակումների ժամանակաշրջանում:

Մասնավորապես, ԳԴՀ այդպիսի բնակիչների համար մասամբ կչեղարկվեն երկրում տեղաշարժման, առեւտրի կենտրոններ, խանութներ եւ սրճարաններ այցելելու, ինչպես նաեւ ընկերների եւ բարեկամների հետ սոցիալական շփումների սահմանափակումները: Ընդ որում՝ նրանք, ինչպես եւ մյուս գերմանացիները, պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները