ԱՄՆ և ՌԴ հարաբերությունների ձևաչափի մասին որոշումը մնում է Պուտինին. Բլինքեն

01:40   07 Մայիս 2021    262

Մոսկվայի և Վաշինգտոնի ապագա հարաբերությունների ձևաչափի հետ կապված որոշումը մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ուկրաինական ICTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կնախընտրեինք առավել կայուն, կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փաստացի որոշումը մնում է նախագահ Պուտինին: Նա և Ռուսաստանը կարող են իրենց գործողություններով որոշել փորձել ունենալ առավել կանխատեսելի և կայուն հարաբերություններ ԱՄՆ-ի հետ»,- ասել է Բլինքենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները