Քադիրովը պատասխանել է ՌԴ-ը ղեկավարելու ցանկության մասին հարցին

01:05   07 Մայիս 2021    201

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատասխանել է հարցին, թե կցանկանա՞ր արդյոք դառնալ Ռուսաստանի նախագահ:

Քադիրովի կարծիքով՝ Ռուսաստանն ունի աշխարհում ամենալավ նախագահը: Նա ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Պուտինի անձնական որակներին՝ իմաստությանը, հեռատեսությանը և խարիզմային, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ իսկ պատճառով մենք աջակցելու ենք մեր նախագահին»,- ընդգծել է չեչեն առաջնորդը:

Պատասխանելով իր հետագա ծրագրերի մասին հարցին՝ Քադիրովը նշել է, որ մտադիր է ծառայել իր ժողովրդին:

Քադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից ի վեր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները