WhatsApp-ը կկարողանա վերլուծել օգտատիրոջ գրած տեքստը

13:02   07 Մայիս 2021    184

Առաջիկա թարմացման մեջ WhatsApp մեսինջերը կկարողանա վերլուծել օգտատիրոջ գրած տեքստն ու դրա հիման վրա մեխանիկորեն ընտրել ստիկերը:

Ալգորիթմն աշխատում է հետեւյալ կերպ. արհեստական ինտելեկտը վերլուծում է առաջին բառը, որը գրել է օգտատերը, այնուհետեւ տեսնում է՝ համապատասխանո՞ւմ է արդյոք այն գրադարանից ինչ-որ ստիկերին: Այժմ ապահովվում են ստիկերների միայն պաշտոնական հավաքածուները, որոնք ծրագրավորվել են անմիջապես WhatsApp-ի կողմից, սակայն հետագայում նախատեսվում է ընդլայնել ֆունկցիոնալությունը՝ ավելացնելով նաեւ կողմնակի պատկերներ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ մեսինջերի առաջիկա թարմացումներից մեկում կհայտնվի iPhone-ից Android եւ հակառակ ուղղությամբ չատերը տեղափոխելու գործառույթ: Այժմ հաղորդագրությունները կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, եթե օգտատերն անցում է կատարում Android-ից Android կամ iPhone-ից iPhone:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները