Լեհաստանում Կարոլինգների մետաղադրամների 1100-ամայա հազվագյուտ գանձ են գտել

13:15   07 Մայիս 2021    199

Լեհաստանում, Բիսկուպեց կոմունայի տարածքում հնագետները Կարոլինգների մետաղադրամների 1100-ամյա հազվագյուտ գանձ են գտել, որը եզակի է նրանով, որ Եվրոպայի այս մասում նման բան երբեւէ չի հայտնաբերվել:

Ըստ Nauka w Polsce-ի, մետաղադրամների հարուստ գանձը հայտնաբերվել է Բիսկուպեցի ծայրամասերում՝ Վարմինսկ-Մազուրի վոյեւոդության տարածքում հնագիտական պեղումների ժամանակ , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առաջին երկու մետաղադրամները գտել են սիրողական հնագիտական ասոցիացիայի որոնողները, ովքեր մետաղորսիչներով հետազոտել են պատմական վայրը:

Նրանք իրենց հայտնագործության մասին զեկուցել են տեղական իշխանություններին, ինչպես պահանջում է օրենքը: Հետագա պեղումներն իրականացրել են Օստրոդայի թանգարանի հնագետները: Ընդհանուր առմամբ, նրանք հայտնաբերել են ավելի քան հարյուր արծաթե դենար, որոնք հատվել են 9-րդ դարում՝ լեգենդար Կարոլինգների տոհմի տիրակալների կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները