Իրանը չի համաձայնվի ատոմային օբյեկտներում նոր ցենտրիֆուգները ոչնչացնելու մասին ԱՄՆ-ի պահանջը կատարել

13:35   07 Մայիս 2021    336

Իրանը չի ընդունի ԱՄՆ-ի եւ նրանց եվրոպական դաշնակիցների նոր պահանջները, որոնք ներկայացվել են միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունների ընթացքում:

Լրատվականի տվյալներով՝ Արեւմուտքը Թեհրանից պահանջում է ոչնչացնել նոր սերնդի ցենտրիֆուգները, որոնք վերջերս էին ներդրվել շարքում՝ փոխարենը առաջարկելով ժամանակավորապես կասեցնել որոշ պատժամիջոցներ, որոնք կապված են իրանյան միջուկային ծրագրի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ըստ ՀՀԳԾ-ի՝ Իրանը պետք է հրաժարվի օգտագործել IR-4, IR-6 եւ IR-9 տեսակի կատարելագործված ցենտրիֆուգներ եւ պահպանել դրանք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո, ոչ թե ոչնչացնել դրանք:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով, եթե Արեւմուտքը պնդի իր պահանջների ուղղությամբ, Իրանը կարող է հրաժարվել ոչ միայն Վիեննայում կայացած բանակցություններից, այլ առհասարակ չցանկանա վերադառնալ ՀՀԳԾ: Այդ պահանջները, ընդգծում է Press TV-ն, նպատակ ունեն Իրանին նոր պարտավորություններ ավելացնել ատոմային ոլորտում՝ չնայած ԱՄՆ-ն անգամ չի համաձայնել չեղարկել բոլոր պատժամիջոցները ՀՀԳԾ-ի շրջանակում, ինչին ձգտում է հասնել Թեհրանը՝ որպես հաստատում միջուկային գործարքին վերադառնալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները