COVID-19-ից ապաքինվածներին բժիշկները խորհուրդ չեն տալիս ալկոհոլ օգտագործել

13:44   07 Մայիս 2021    289

COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդացած եւ ապաքինված մարդկանց անհրաժեշտ է խուսափել ալկոհոլ օգտագործելուց:

Այդ խորհուրդն է տվել Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում , տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ վարակից ապաքինվածներին կտրականապես արգելվում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել: «Ցանկացած վիրուսային հիվանդություն, այդ թվում՝ COVID-19-ը, թունավորում է, որին ավելանում է նաեւ ալկոհոլային թունավորումը, եւ ամբողջ կենսաքիմիական կայուն պատկերը կոտրվում է»,-հայտարարել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները