Բլինկենը Ուկրաինա կատարած այցն արդյունավետ է համարել

14:29   07 Մայիս 2021    189

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա կատարած այցն արդյունավետ է համարել:

«Կիևում արդյունավետ ժամանակ անցկացրեցի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և բոլոր նրանց հետ, ում հետ հանդիպել եմ: ԱՄՆ-ը ամբողջությամբ վճռական է ռուսական ագրեսիան զսպելու և ներքին բարեփոխումներ իրականացնելուն աջակցելու հարցում, որոնք անհրաժեշտ են անկախ, ժողովրդավարական և բարգավաճող Ուկրաինա կայացնելու համար»,- ասել է Բլինկենը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բլինկեն   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները